Հասարակագիտություն. խրախուսում և պատիժ

 Պատիժ, կարծում եմ մարդուն ինչ-որ բան հասկացնելու ամենա հեշտ և աշխատող ձևերից մեկն է, բայց ոչ բոլորն են հասկանում ինչպես է աշխատում պատիժը, պատիժը մեկ մետաղադրամի պես երկու կողմ ունի, պատիժը կարող է ինչպես մարդուն դաս տալ, այդպեսել մարդուն ավել շահագրգրում կատարել նույն բանը և այդ դեպքում պատիժը կունեինա հակառակ էֆեկտ,այդ պատճառով այս հարցում պետք է մակսիմալ ուշադիր լինել։

 

Խրախուսում, ես խրախուսումը հասկանում եմ ինչպես լավ վերաբերմունք, ինչ-որ մեկին,բայց էլի կա երկու կողմ, վատ և լավ, լավ կլինի երբ օրինակ սովորողը տեսնի, որ ուսուցիչը նրան բարձր գնահատակն է նշանակալ որին նա արժանի չէ, հնարավոր է, որ նա դրանից սկսի ավելի շատ և լավ աշխատել, բայց կա նաև մյուս կողմը, հնարավոր է, որ նա ուղղկաի սկսի ոչինչ չանել, այն մտքով, որ ուսուցիչը միևնույն է լավ գնահատակն կդնի, եթե նույնիսկ նա ոչինչ չանի։

Ազատություն և բարոյականություն

Պատասխանել հետևյալ հարցերին․Արդյո՞ք մարդն ազատ է իր գործողություններում։ Չէ՞ որ մարդը ենթարկվում է հասարակական և իրավական նորմերին։

 

Արդյո՞ք մարդը չունի կամքի ազատություն էգոիստ լինել-չլինելու հարցում։

 

Այո,ամեն մարդ ունի ազատություն, մանավանդ ինչը կապված է իր բնավորության և մարդկային արժեքների հետ։

 

Հիշեք մի իրավիճակ, երբ մարդիկ բարոյական պատասխանատվությունից խուսափելու համար իրենց պահվածքի պատճառները տեսել են իրենցից դուրս։

 

Երբ մարդիկ դավաճանում են և ասում, որ դիմացինն է մեղավոր և նրանից է գալիս իր դավաճանությունը։

 

Հիշեք իրավիճակ, երբ դուք ազատորեն որոշել եք կատարել այս կամ այն քայլը։

 

Ես հիմնականում ինձ հետ կապված, որոշումները կայացնում եմ ազատորեն, քանի որ իմ ծնողները ինձ վստահում են և հավատում են,բայց այն ժամանակ, երբ ես ինքս որոշեցի ինչ գծով եմ ուզում շարժվեմ կյանքում և երբ ես որոշեցի, որ չեմ ոզում գնալ նկարչության, այսքանը ամենա վառ օրնակները, բայց ընդհանրապես, բոլոր որոշումները ես ինքս եմ կայացնում։

 

Արդյո՞ք մարդը պատասխանատու է իր բնավորության համար։

 

Այո, ամեն մարդ պատասխանատու է ամեն իր արարքի համար, բայց մարդ չի ընտրում իր բնավորությունը, կարծում եմ բնավորությունը կազմվում է մարդու շրջապատից։

 

Արդյո՞ք մարդը կրում է բարոյական պատասխանատվություն, երբ իր գործողություններն ինքնաբուխ են, բայց պարտադրված։

 

Այո, իհարկե կրում է, կապ չունի թե գործողությունները ինչ պատճառով են, մարդ իր ցանկացած արարքի համար պետք է պատասխանատվություն կրի։

 

Ստորև բերված են մի քանի դատողություններ։ Յուրաքանչյուրի համար արտահայտեք ձեր կարծիքը՝ պատասխանելով «այո» կամ «ոչ»։

 

Ես կարող եմ ազատորեն ընտրել․․․

· Լինել արդարամիտ մարդ-այո

· Լինել լավ ընկեր-այո

· Լինել լավագույնը դպրոցում-այո

· Սուտ խոսել, երբ դա օգտակար է-այո

· Արտագրել դասընկերոջս տնային առաջադրանքը-այո

· Կոպիտ վարվել դասընկերոջս հետ-այո

· Լինել աշխարհի ամենահարուստ մարդը-այո

· Լինել աշխարհի լավագույն մարզիկը-ոչ

· Կառավարել աշխարհը-այո

 

Արտահայտեք ձեր դիրքորոշումը տվյալ իրավիճակի վերաբերյալ։

 

Որոշ մարդիկ ունեն չար նպատակներ, որոնց հասնելու համար դիմում են ցանկացած միջոցի։ Մարդկանց մյուս խումբն ունի բարի նպատակ և չարին հաղթելու և բարի նպատակն իրագործելու համար նույնպես պատրաստ է ցանկացած միջոցի (խորամանկություն, սուտ, մատնություն, բռնություն) դիմել։ Այս տեսակետի կողմնակիցները նման մոտեցումը համարում են ընդունելի՝ կարծելով, որ եթե բարի նպատակ ունեցող մարդիկ դիմեն միայն բարոյական միջոցների, ապա երբեք չեն կարող հաջողության հասնել։ Բայց փորձը ցույց է տալիս, որ անբարոյական միջոցներով երբեք հնարավոր չէ հասնել բարոյական նպատակների։ Որպես կանոն, անբարոյական միջոցների օգտագործումն ի վերջո հանգեցնում է անբարոյական նպատակի։ Երրորդ տեսակետի կողմնակիցները պնդում են, որ բարոյական նպատակների կարելի է հասնել միայն բարոյական միջոցներով։ «Ինչ ցանես, այն էլ կհնձես»,- ասում է ժողովրդական առածը;

 

Ես ավելի համամիտ եմ, երկրորդ խմբակին, քանի որ, ես կարծում եմ, եթե դու ունես նպատակ, ավելի ճիշտ է կիրառել, ռադիկալ գործողություներ։

Երկընտրանքը

Երկընտրանքը մի պահ է, երբ մենք կանգնում ենք շատ կարևոր ընտրության առաջ։Այդ ընտրանքը համարյա միշտ դժվար է լինում և ընտրությունից հետո, մենք զղջում ենք մեր որոշման համար, բայց ճիշտ ասաց ես իմ կյանքից չեմ կարողանում հիշել այդպիսի օրինակ, բայց անհնար է, որ իմ կյանքում այդպիսի իրավիճակ չլիներ։Վերջում կուզենամ ասել, որ այդպիսի իրավիճակներում, հազար անգամ մտածեք, հազար անգամ բոլոր հնարավոր իրավիճակների մասին մտածեք մինչև որոշում կատարել։

Երջանկություն

Կարծում եմ, բոլորը մտածել են թե ինչում է երջանկությունը, ես կարծում եմ որ այս թեման ամենա սուբեկտիվ թեմաներից է, քանի որ դասի ժամանակ իմ և ընկեր Դիանաի մեջ բխում եղավ, ընկեր Դիանիան պդնում էր, որ երջանկությունը դա, ընտանիքի մեջ է, ու կարծում է որ առանց երեխաների կյանքը անիմաստ է, բայց ես նրա հետ լիովին համաձայն չեմ, իմ համար երջանկությունը դա ոչ մեկից կախված չլինելն է և ունենալ անվերջ ռեսուռսներ, այսինք փող, ճիշտն ասաց ես երեխաների և ընտանիքի մեջ իմաստ չեմ տեսնում, իմ մեջ ցանկություն չկա ունենալ ընտանիք, երեխա, ես կարծում եմ, որ ավելի լավ է լինել միայնակ, բայց ունենալ գումար քան ունենալ ընտանիք բայց լինել միջին բծի մարդ։Ես չեմ կարծում, որ այն մարդիկ ովքեր ինձ պես չեն մտածում վատ մարդիկ են կամ սխալ, մեր տեսակետերը կյաքնի մասին ուրշ են, նորից կրկնվեմ, այս թեման ահավոր սուբեկտիվ է։

Բարի և չար

 

 Պատասխանել հետևյալ հարցերին. 

Երբ մարդուն համարում եք բարի, ի՞նչ հատկանիշներ եք նրան վերագրում: 

 

Ես մարդուն բարի եմ  համարում, երբ նա ուրիշ մարդկանց օգնում է առանց իր շահի մասին մտածելու,երբ մարդ չունի վատ մտադրություներ և պարզապես մարդու արարքներից կարելի է հասկանալ թե ինչպիս մարդ է նա: 

 

Արդյո՞ք բարին իմաստալից է դառնում, երբ կա չարը: 

Կարծում եմ այո, եթե բոլորը լինեին չար, մեր կյանքը նման չէր լինի այն կյանքին,որը հիմա է, բայց չեմ կարծում որ ճիշտ չէ մարդկանց դասել բարիների և չարերի, ես ուղղակի կառծում եմ ամեն մարդ ունի իր կարծիքը: 

 

  

Արդյո՞ք մարդը կարող է լինել միժամանակ և բարի, և չար: 

 

Կարծում եմ այո, որովհետև մարդ կարող է լինել չար չհասկանալսվ դա: 

 

 

Սոկրատեսն ասում է. «Ով իմաստուն է, նա բարի է»: Համաձայն եք այս տեսակետի հետ և ինչու: 

Լիովին համաձայն եմ, որովհետև եթե մարդ իմաստուն է, ապա նա հասկաում է թե ինչն է ճիշտ: 

Ընթերցել հետևյալ տեքստը և մեկնաբանել. 

Ճանապարհով գնում էին բարին ու չարը: Նրանք հանդիպեցին երկու մարդու: 

 – Եկ փորձենք, թե մեզանից ով է ավելի ուժեղ, – առաջարկեց չարը բարուն: 

– Համաձայն եմ, բայց ինչպե՞ս, – պատասխանեց բարին: 

– Թող այս երկու մարդիկ պայքարեն մեզ համար: Ես նրանցից մեկին կդարձնեմ հարուստ և ուժեղ, միևնույն ժամանակ՝ չար: 

– Լավ, ես էլ մյուսին կդարձնեմ աղքատ ու թույլ, միևնույն ժամանակ՝ բարի: 

Ասածն արված է. նույն պահին երկու մարդկանցից մեկը հայտնվեց ձիու գավակին՝ հագին շքեղ հագուստ, իսկ մյուսը վերածվեց ցնցոտիավոր, ձեռնափայտով տկար մի մարդու: 

– Հեռու ճանապարհիցս, – գոռաց հարուստի կերպարանափոխված մարդը, մտրակեց մյուս մարդուն և սուրաց առաջ՝ շուտով տուն հասնելու և փողերը հաշվելու: 

Աղքատի վերածված մարդը հոգոց հանեց և լուռ շարունակեց ճանապարհը: 

– Ահա, տես. հիմա հասկացա՞ր, թե մեզնից ով է ավելի ուժեղ, – ուրախացավ չարը: 

– Դեռ սպասիր: Քեզ մոտ ամեն ինչ հեշտ ու արագ է ստացվում, բայց տևական չի լինում: Իսկ եթե ես եմ մի բան անում, ապա դա լինում է հավերժ, – ասաց բարին: 

Նրանք սկսեցին հետևել, թե հետո ինչ է լինելու: 

Որոշ ժամանակ քայլելուց հետո աղքատը տեսավ, որ հարուստն ընկել էր գետնին, ձին էլ՝ նրա վրա, և նա ոչ մի կերպ չէր կարողանում ոտքի ելնել, արդեն շնչասպառ էր եղել և գրեթե խեղդվում էր: Աղքատը մոտեցավ նրան: Նա այնպես խղճաց հարուստին, որ անսպասելիորեն իր մեջ հզոր ուժ զգաց. իսկույն դեն նետեց ձեռնափայտը, կռացավ, բարձրացրեց ձիուն և օգնեց հարուստին ազատվել ծանր բեռից և ոտքի ելնել: Հարուստի աչքերն արցունքվ լցվեցին, չգիտեր, թե ինչպես երախտապարտ լինել աղքատին: 

– Ես քեզ մտրակեցի, իսկ դու կյանքս փրկեցիր: Գնանք իմ տուն, մեզ հետ կապրես: Այս պահից ի վեր դու իմ եղբայրն ես: 

Նրանք միասին գնացին: Չարն ասաց բարուն. 

– Այդ ի՞նչ արեցիր: Խոստացար այն մարդուն թույլ դարձնել, իսկ նա կարողացավ այն ձիուն բարձրացնել: Դու խաբեցիր: Դե, ուրեմն, ես եմ հաղթել: 

Իսկ բարին չվիճեց. չէ՞ որ նա չէր կարող անգամ առարկել չարին: Դրանից ի վեր բարին ու չարը երբեք միասին չեն, և եթե անգամ գնում են միևնույն ճանապարհով, ապա՝ միմիայն տարբեր ուղղություններով: 

Մեկնաբանություն 

Առակը ինձ դուր չեկավ, իմ կարծիքով նա իրականությունը չի առտացոլում,ես հասկանում եմ, որ առակը ուզում էր հասկացնել, որ պետք է լինել բարի և բարին քեզ հետ կգա,չար լինել պետք չի: Ես կարծում եմ չարին չարով պետք է պատասխանել, եթե այդպես չանես այդպես ել կշարունակվի: 

 

Էգոիզմ

 

 Յուրաքանչյուր մարդ կցանկանար, որ իր մասին հոգ տանեն հարազատներն ու ընկերները, որպեսզի մոտակայքում լինեն մարդիկ, ովքեր կկարողանան աջակցել ինչպես խոսքով, այնպես էլ գործով: Պատկերացրեք, եթե բոլոր մարդիկ եսասեր լինեին: Աշխարհում ոչ մի ընկերներ չէին լինի, ոչ սիրեկաններ, ոչ էլ ընտանեկան ջերմ հարաբերություններ: Նրանք ասում են, որ եսասիրությունը հոգու քաղցկեղ է: Ինչ-որ չափով դա ճիշտ է, քանի որ այս վիճակը դանդաղորեն ներսից ուտում է մարդուն:Նրան թողնում է մենակ ու անհոգ: Այս հիվանդությունը զարգանում է և վերջին փուլում էգոիստին լիովին մենակ է թողնում, քանի որ իր էգոիզմի միջոցով նա անօգուտ է դարձել ոչ մեկի համար: Հետևաբար, լավագույնն է նախնական փուլերում զբաղվել այս խնդրով: Էգոիստների հետ ոչ ոք չի ցանկանում ընկերանալ ու հարաբերություններ սկսել, քանի որ այդպիսի մարդու հետ ցանկացած պահի կարող ես խաբված մնալ:Մենք բոլորս սրտով եսասեր ենք, քանի որ չկան մարդիկ, ովքեր թեկուզ մի փոքր իրենց չսիրեն: Այնուամենայնիվ, այս աստիճանը յուրաքանչյուրի համար հասնում է տարբեր չափերի: Ոմանց համար այս նորմը ընդունելի է, բայց մեկ այլ մասշտաբով այն վեր է բարձրանում վերջին բաժնի վրա: Ինձ թվում է, որ մարդկանց եսասիրությունը սերունդների հետ փոխվում է: Մեր ծնողները նույնպես այլ կերպ են դաստիարակվել: Մարդիկ այդ ժամանակ աշխատում էին մեծ թիմերում, անընդհատ շփվում էին: Եվ հիմա, տեխնոլոգիական առաջընթացի ընթացքում, մենք հաճախ մենակ ենք մնում համակարգչի հետ և մոռանում ենք կապի և մարդկային հարաբերությունների մասին: Մենք այլևս չգիտենք, թե ինչպես կարելի է ստեղծել այնպիսի ընկերակցություն, որը նախկինում մեր ծնողները ունակ էին ստեղծել: Մեզ դաստիարակել են «Կյանքում ամեն ինչի պետք է հասնեք ինքներդ ՝ ոչ թե հույս դնելով ուրիշների վրա» կարգախոսով: Այսպիսով, դրա միջոցով մարդիկ սովոր են ապրել իրենց հետ միայնակ և չկիսվելով իրենց մտքերով ուրիշների հետ և իրենց հոգիները չբացել ուրիշների առջև: Ի՞նչ կլինի հետո: Ինչպե՞ս ենք դաստիարակելու մեր երեխաներին: Դրանով դուք պետք է անմիջապես սկսեք պայքարել և կրթել ձեր սերունդներին, հարաբերություններ կառուցել արտաքին աշխարհի հետ և արմատախիլ անել մեր ժամանակների հիվանդությունը `եսասիրությունը:

 

 

 

Ալտրուիզմ 

 

 

Ալտրուիզմը մարդկանց օգնելու ունակությունն է ՝ չմտածելով ձեր մասին, ձեր սեփական օգուտի մասին: Եսասիրությունը վարք է, երբ մարդը իր շահերը վեր է դասում ուրիշի շահերից: Այս հասկացությունների բնութագրից կարելի է հանգել այն եզրակացության, որ ալտրուիզմը, անձնազոհությունը բնութագրում են մարդուն որպես հասարակության մի մաս, որպես սոցիալական հարաբերությունների ակտիվ սուբյեկտ, որի կյանքը դրական է ազդում շրջապատի վրա։ Ալտրուիզմի վառ ապացույց է,նոր ավարտված պատերազմն,հազարավր զինվորներ որոնց շնորհիվ մենք կարող ենք ապրել և վայելել կյանքը: Նռնակներով նետվելով տանկերի տակ, ցատկելով ավտոմատների անձնակազմի վրա, իրենցով ծածկելով խաղաղ բնակիչներին, նրանք իրենց մասին չէին մտածել, բացի հայրենիքի համար այլ բանի մասին չէին մտածում: Զինվորները հասկանում էին, որ իրենց կյանքը, թող կարճ լինի,բայց երկիրը կմոտեցնի հաղթանակին, կօգնի փրկել մի ամբողջ ժողովուրդ: Եթե բոլոր զինվորները եսասեր լինեին, ապա հիմա Հայաստանը չէր լինի, և դրա հետ միասին ՝տասնյակ հազարավոր մարդիկ:

 

 

Ահաբեկչություն

 

Ահաբեկչությունը և միջազգային պայքարը դրա դեմ

Ահաբեկչությունը իրենից ներկայացնում է բավականին բարդ և դժվար բացատրման հասարակական երևույթ է: Թողնելով մի կողմ տարբեր իրավաբանական ձևակերպումներ, որոնք բնորոշում են քրեական օրենսգրքի տեսանկյունից, ուշադրություն դարձնենք նրա սոցիալ-քաղաքական բնորոշումներին: Կարելի է համաձայնվել այն տեսակետի հետ, որ ահաբեկչության անբաժանելի մաս է կազմում բռնության սիստեմատիկ կիրառում, ընդ որում բռնությունը կիրառվում է համապատասխան սոցիալ-քաղաքական շարժառիթներով: Դրված նպատակների իրագործումը ահաբեկիչների կողմից կատարվում է երկու փուլով: Առաջին փուլում իրականացվում է վախեցնելու կամ ահաբեկելու գործողությամբ, իսկ երկրորդ փուլում ահաբեկիչները կառավարում են մարդկանց վարքը իրենց հարմար ուղղությամբ: Հետևաբար ցանկացած ահաբեկչական գործողությունը իրենից ներկայացնում է բարդ երևույթ, որն ունի ոտնձգության երկու օբյեկտ:

Առաջնային օբյեկտը կարող է լինել առանձին ֆիզիկական անձ, մարդկանց խումբ կամ նյութական օբյեկտ: Երկրորդայինը- կառավարման մարմին , որին կարելի է համարել հասարակական հարաբերությունները լայն իմաստով: Քանի որ տեռորիստական գործողությունների առաջնային օբյեկտ հանդիսանում են պետական գործիչները կամ կազմակերպությունները, իսկ երկրոդական օբյեկտ` հասարակական հարաբերությունները, որոնք ամբողջությամբ գտնվում են պետության գործունեության ոլորտում: Հետևաբար ահաբեկչությունը իրենից ներկայացնում է սպառնալիք ցանկացած պետական իշխանության անկախ իրավաբանական ձևից և քաղաքական մտածողության: Եվ պատահական չէ, որ առանձին պետությունների քրեական օրենսդրությունները և միջազգային իրավունքը ահաբեկչությունը դասում է առավել վտանգավոր հանցագործությունների դասին:

Ապաստարաններ

Մեզ մոտ հիմա դժվար ժամանակ է, ամեն րոպե կարող է հնչել տագնապի ձայնը,այդ ժամանակ չի կարելի մատնվել խուճապին։Տագնապի ժամանակ մենք կարող ենք լինել ամենուրեք։

 


Տանը գտնվելիս մենք պետք առաջնահերթ պետք է անջատենք էլեկտրասնուցումը և գազամատակարարումը, Փակել նաև ջրի փականները: Հագնվել, մինչ դուրս գալը վերցնել պայուսակ, ինչի մեջ կլինի անձը հաստատող փաստաթուղթ, դեղ, սնունդ, ջուր, և մնացած իրերը, որոնք ձեզ պետք կգան: Տնից դուրս գալուց գնալ դեպի նախատեսված ապաստարան, և պատսպարվել այնտեղ:

 

 

Հասարակական տրանսպորտում գտնվելիս չլքել տրանսպորտային միջոցը, չխանգարել վարորդին, եթե տրանսպորտը գտնվում է ընթացքի վիճակում, ապա սպասել մինչ վարորդը կարգելակի, դրանից հետո արագ, ճիշտ հերթականությամբ իջնել և պատսպարվել մոտակա ապաստարանում:

 

 

 

  • Ի՞նչ է կրոնը

 Գիտական աշխարհըմբռնման հետ անհամատեղելի՝ աշխարհը կառավարող գերբնական ուժերի (աստծու, ոգիների ևն) հավատ՝ պաշտամունք:

 

 

  • կրոնի ծագումը

Ազգային և համաշխարհային կրոններն իրենց հերթին բաժանվում են բազմաթիվ ուղղությունների և աղանդների։ Հայտնի են կրոնի ծագման և սոցիալական դերի բազմաթիվ մեկնաբանություններ։

 

  • Ծանոթություն համաշխարհային կրոններին

Քրիստոնեույուն /// Քրիստոնեությունը ծագել է I դարում Պաղեստինում հրեական միջավայրում, մեսիայի մասին հրեական շարժումների ժամանակ։ Արդեն Ներոնի ժամանակ Հռոմեական կայսրությունում կային քրիստոնեական համայնքներ։

Քրիստոնեական հավատի աղբյուրները կապված են հուդայական Հին կտակարանի հետ։ Աստվածաշնչի համաձայն՝ Հիսուս Քրիստոսը թլփատվել է, դաստիարակվել է որպես հրեա, հետևել է Հին կտակարանի պատվիրաններին, այցելել է սինագոգա շաբաթ օրերին։ Քրիստոսի աշակերտները և առաջին հետևորդները հրեաներ էին։

 

Արևապաշտություն /// Արևապաշտությունը համաշխարհային կրոնադիցաբանական համակարգ է։ Հնագույն ժամանակներից Արևը եղել է երկրպագության առարկա և աստվածացվել է տարբեր ժողովուրդների կողմից։ Արևապաշտության մեջ առանձնանում են մեկ տասնյակից ավելի շատ հայտնի աստվածներ կամ աստվածություններ, որոնք դիցարանում կամ կրոնածիսական համակարգում ունեն առաջնային դեր և մինչև այժմ համարվում են պաշտամունքի կամ երկրպագման առարկա։

 

Զրադաշտականություն /// Զրադաշտականություն, թարգ.՝ «Իմաստության պաշտամունքի Բարի հավատք», պարս..  behdin, թարգ.՝ «Բարի հավատք»), աշխարհի ամենահին գործող կրոններից մեկը։ Միաստվածային կրոն է (այսինքն՝ արարիչը մեկն է), հիմնված է բարու և չարի հակադրության և վախճանաբանության վրա՝ կանխատեսելով չարի վերջնական ոչնչացումը։ 

 

Բուդդայականություն /// Բուդդայականություն, երեք համաշխարհային կրոններից մեկը: Իրենից ներկայացնում է դհարմա՝ ներառելով սովորույթների, հավատների ու հոգևոր գործառույթների համակարգ, որը հիմնված է գլխավորապես Սիդհարթա Գաուտամայի ուսմունքի վրա։ Վերջինս առավել հայտնի է «Բուդդա» անվանումով։

 

Իսլամ /// Իսլամ , միաստվածային կրոն, որի համաձայն կա միայն մեկ աստված (Ալլահը), և Մուհամմադը աստծու մարգարեն է: Այն աշխարհի երկրորդ ամենամեծ կրոնն է՝ 1.8 միլիարդ հետևորդ կամ աշխարհի բնակչության 24%-ը՝ առավել հայտնի որպես մուսուլմաններ: Մուսուլմանները 50 երկրում բնակչության մեծամասնությունն են կազմում: 

 

  • տոհմացեղային կամ նախնադարյան հասարակության իշխող կրոններ (մոգություն, տոտեմիզմ, ֆետիշիզմ, անիմիզմ են)

 

Մոգություն /// Մոգություն  սիմվոլիկ գործողություն  կամ անգործություն, գերբնական ճանապարհով որևէ նպատակի հասնելու համար։

 

Ոգեպաշտություն /// Ոգեպաշտություն, անիմիզմ ՝ հավատ ոգիների և հոգու նկատմամբ, որոնք իբր կառավարում են մարդկանց, կենդանիներին, շրջապատող աշխարհի առարկաներն ու երևույթները։ Ոգեպաշտություն է նաև այն կեղծ հայեցակետը, ըստ որի բնության բոլոր էակներն ու առարկաներն ունեն հոգի։

 

Ֆետիշիզմ /// Ֆետիշիզմ, գերբնական հատկություններ վերագրվող անշունչ առարկաների երկրպագություն։

 

Տոտեմիզմ /// Տոտեմիզմ, մարդկանց որոշակի խմբերի և, այսպես կոչված, տոտեմների (կենդանիներ, բույսեր, հազվադեպ՝ բնության երևույթներ, անշունչ առարկաներ) միջև գերբնական ազգակցության մասին հավատք տոհմացեղային հասարակության մեջ։

 

  • ազգային կամ մեկ էթնիկական կազմավորմանը վերաբերող կրոններ (հուդայականություն, հինդուիզմ, շայնիզմ են)

Հինդուիզմ /// Հինդուիզմ, կրոն՝ ստեղծված Հնդկական ենթամայրցամաքում, Հնդկական կրոններից մեկը։ Հինդուիզմի պատմական անվանումը սանսկրիտով հնչում է որպես սանաթան-դհարմա, ինչը նշանակում է «հավերժ կրոն», «հավերժ ճանապարհ, կամ «հավերժ օրենք»։

 

Հուդայականություն /// Հուդայականություն, հրեա ազգի կրոնական, ազգային և բարոյագիտական աշխարհայացքն է, որի հիմքն է Թորան։ Անվանումը գալիս է Հուդա թագավորի անունից, որի անունով էլ անվանվել են Հուդայական կայսրությունը, իսկ հետագայում՝ սկսած Երուսաղեմի երկրորդ տաճարի շրջանից հետո  դա նաև հրեաների անվանումն է։

 

 

Զրադաշտականություն /// Զրադաշտականություն, աշխարհի ամենահին գործող կրոններից մեկը։ Միաստվածային կրոն է , հիմնված է բարու և չարի հակադրության և վախճանաբանության վրա

կանխատեսելով չարի վերջնական ոչնչացումը։

 

 

  • համաշխարհային կրոններ (բուդդայականություն, քրիստոնեություն, իսլամ)

Քրիստոնեույուն /// Քրիստոնեությունը ծագել է I դարում Պաղեստինում հրեական միջավայրում, մեսիայի մասին հրեական շարժումների ժամանակ։ Արդեն Ներոնի ժամանակ Հռոմեական կայսրությունում կային քրիստոնեական համայնքներ։

Քրիստոնեական հավատի աղբյուրները կապված են հուդայական Հին կտակարանի հետ։ Աստվածաշնչի համաձայն՝ Հիսուս Քրիստոսը թլփատվել է, դաստիարակվել է որպես հրեա, հետևել է Հին կտակարանի պատվիրաններին, այցելել է սինագոգա շաբաթ օրերին։ Քրիստոսի աշակերտները և առաջին հետևորդները հրեաներ էին։

 

Բուդդայականություն /// Բուդդայականություն, երեք համաշխարհային կրոններից մեկը: Իրենից ներկայացնում է դհարմա՝ ներառելով սովորույթների, հավատների ու հոգևոր գործառույթների համակարգ, որը հիմնված է գլխավորապես Սիդհարթա Գաուտամայի ուսմունքի վրա։ Վերջինս առավել հայտնի է «Բուդդա» անվանումով։

 

Իսլամ /// Իսլամ , միաստվածային կրոն, որի համաձայն կա միայն մեկ աստված (Ալլահը), և Մուհամմադը աստծու մարգարեն է: Այն աշխարհի երկրորդ ամենամեծ կրոնն է՝ 1.8 միլիարդ հետևորդ կամ աշխարհի բնակչության 24%-ը՝ առավել հայտնի որպես մուսուլմաններ: Մուսուլմանները 50 երկրում բնակչության մեծամասնությունն են կազմում: 

 

  • հոգևոր ավանդույթների դասակարգում

Ապրիլի 7-ին  հայերը նշում են Մայրության և գեղեցկության տոնը:

 

Հաղթանակի և խաղաղության տոնը նշվում է մայիսի 9-ին։ Այն համընկել է Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքի ազատագրման օրվա հետ:

 

 Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված օր է: Ամեն տարի ամբողջ աշխարհի հայությունը հարգանքի տուրքն են մատուցում 1915 թվականի 1, 5 մլն զոհերի հիշատակին:

 

Վարդավառը նշվում է Սուրբ Զատկից 14 շաբաթ անց՝ հուլիսի վերջին: Ժողովրդական տոնը հին ծագում ունի և կապվում է ջրի պաշտամունքի հետ: Այդ օրը հայերը  միմյանց վրա ջուր են ցողում:

 

  • ճանաչել հասարակության բարեկրթության հարաբերական մակարդակը

 

 

  •  կրոնական հավատքների տարբեր խմբավորումներին ծանոթություն

Արևապաշտություն /// Մահմեդկանություն /// Զրադաշտականություն /// Բուդդայականություն /// Քրիստոնեություն։

 

 

 

  • գերբնական ուժերի հանդեպ ունեցած հավատ

 Մոգություն /// Մոգություն  սիմվոլիկ գործողություն  կամ անգործություն, գերբնական ճանապարհով որևէ նպատակի հասնելու համար։

 

 

  • հավատալիքներ, սովորույթներ

Հավատալիքներ /// Հավատալիքներ, իրերի, կենդանի   ների, բույսերի, երկնային մարմինների, բնության երևույթների և այլնի հետ կապված կրոնա-պաշտամունքային դրսևորումների համակարգ։ Երբեմն հավատալիքներ են համարվել պաշտամունքի առարկաները։ Հավատալիքների առաջացման համար կարևոր նշանակություն են ունեցել բնության երևույթներն ու դրանց էության անբացատրելիությունը, բնակլիմայական առանձնահատկությունները, հասարակական կարգերը, սոցիալական պայմանները, սովորույթներն ու էթնիկական առանձնահատկությունները։

 

  • կրոնը նախնադարում

Նախնադարյան հասարակարգում կրոնը սոցիալականորեն պայմանավորված էր արտադրողական ուժերի ցածր մակարդակով, բնության և իրար նկատմամբ մարդկանց հարաբերությունների սահմանափակությամբ։