Բազմաստվածություն և Հեթանոսություն

Բազմաստվածություն
Բազմվաստվածության ժամանակ պաշտում են ոչ թե մի, այլ մի քանի աստվածներին և մեկին սիրում և պաշտում են ավելի շատ քան մյուսին:Ամենահայտնի բազմաստվածության օրինակը դա`հունական դիցաբանությունն էր:Հայաստանում մինչև քրիստոնեության ընդունումը շատ էր զարգացած բազմաստվածությունը, որտեղ ամեն Աստված ուներ մի բնորոշիչը:Մեկը արևի մեկը գրերի և այլն:Հեթանոս բառը լատինեներում կարդացվում է որպես peganus(առաջացել է 4-րդ 5-րդ դարերում) և թարգմանվում է որպես`տգետ,գյուղացի, քաղաքում չապրող:Peganus հիմանականում անվանում էին նրանք ովքեր մի քանի աստծու էին պաշտում կամ նրանց, ովքեր քրիստոնյա չէին:

Հեթանոսություն
Այն տարբերվում է մեզ համար սովորական դարձած կրոններից:Հին կտակարանում ասվում է, որ հրեաները պատժվեցին Եգիպտոսում նրա համար, որ հրեա էին:Հեթանոսության մեջ երկրպագվում են բնական երևույթները՝ տարերքները՝ կայծակ, ամպրոպ, քամի և այլն, որոնք էլ դառնում են Աստվածների հիմնական բնորոշիչները։Մ․Խորենացին հեթանոս է կոչել եղծվածներին՝ նրանց, ովքեր հեռացել էին հայոց արևապաշտական հավատամքից և դարձէլ էին «կռապաշտ, դիցապաշտ, անօրեն, բարբարոս» ընդունելով լուսնապաշտների և հունադավանների հավատամքը:

Հեթանոսությունն
Հեթանոսություն – կրոնադիցաբանական համակարգ, աշխարհընկալման և աշխարհայացքային պատկերացումների յուրատեսակ ձև, որին բնորոշ է բնական և հասարակական երևույթների խորհրդանշական պատկերավորումը և առասպելաբանական մեկնաբանությունը։Հնդկաստանի գերիշխող կրոն հինդուիզմը այդպես է:Հայոց հեթանոսական ժառանգությունը ներկայացված է հնագիտական պեղածո բազմազան նմուշներով, կրոնապաշտամունքային շինությունների մնացորդներով, որոնցից ամենահայտնին Միհր աստծուն նվիրված Գառնիի հելլենիստական ոճի տաճարն է:

Եգիպտական բուրգեր

Բոլորին էլ հայտնի են Եգիպտական բուրգերը:Բոլոր գիտնականները և ոչ միայն գլուխ են կոտրում, որպեսզի հասկանան, թե ինչպես են այն ժամանակվա մարդիկ այսպիսի ճշգրտությամբ բուրգեր կառուցել:Բայց ավելի կարևոր հարց կա, թե ինչու են նրանք կառուցվել:Դա կարող է լինել դամբարան, կարող է լինել գաղտնի պահոց և այլ տարբեր բաներ, ինչ մտքովդ էլ անցնի կարող է լինել, անգամ տիեզերական կյանքի հետ շփվելը:Ակնհայտ է և ափացուցված է, որ բուրգերի կառուցման հիմքում ընկած է մաթեմաթիկան:Եվ ինչքան էլ մաթեմատիկան նրանց օգնած լիներ, այդ ինչպես են այդպիսի հսկա քարեր տարել:Առաջին բուրգը կառուցված է եղել թագավոր Ջոսերի կողմից, երկրորդը նրա ժառանգորդը`Սեխմետը, սակայն այն անավարտ է:Կառուցվել է երկու փոքր և երկու անավարտ:Անավարտ բուրգերի պատճառներն էլ են շատ, դա կարող է լինել թագավորը մահացավ, ճարտարապետը, գումար չհերիքեց, աշխատողներն էին բողոքում, կլիման այն չէր, կամ էլ մաթեմատիկա իմացողները քիչ էին և լավ չէին տիրապետում այդ առարակյին և այլն:Բոլոր բուրգերը հետո զարդարվել են ուրիշ փարավոնների կողմից:Բացի բոլորից հայտնի Գիզայի բուրգերից կան նաև շատ բուրգեր տարբեր փարավոնների կողմից:Այդ բուրգերը դառնում էին այդ փարավոնների համար դամբարան, իսկ արդեն ավելի նոր փարավոնները չէին կառուցում բուրգեր և փաղվում էին դամբարաններում, որոնք նույնպես շատ գեղեցիկ էին:

Հուդայականության

Հուդայականություն
Հուդայականությունը հնագույն միաստվածային կրոն է, որը հրեա ժողովրդի ազգային կրոնի համարում ունի: Օգտագործվում է նաև մովսիսականություն և հրեականություն եզրերը: Սուրբ գրային հիմնական տեքստերը Թորան ու Թալմուդն են: Առավել մեծ տեքստը Թանահը կամ Հին կտակարանն է, որը հայտնի է որպես հրեական աստվածաշունչ:Հուդայականության պատմությունը պայմանականորեն բաժանվում է չորս շրջանների՝ աստվածաշնչական, հելլենիստական, թալմուդական կամ ռաբիական և բարենորոգչական: Հուդայականության կազմակերպական կառույցը սինագոգն է, իսկ հոգևոր դասը՝ ռաբիները: Հուդայականության հիմքում Յահվեի պաշտամունքն է, ով ուխտ կնքեց նախահայր Աբրահամի հետ ու նրանց տարավ խոստացված երկիր: Մարգարեությունների համաձայն տեղի է ունենալու մեսիայի գալուստը, որը պետք է հաստատի Իսրայելը որպես գերհզոր տերություն:Հրեաների համար մեծ նշանակություն ունի Երուսաղեմում գտնվող Սողոմոնի տաճարը, որի հռոմեացիների կողմից ավերվելուց հետո, մնացել է միայն հյուսիսային պատը կամ «Լացի պատը»: Հուդայականության համակարգում կարևոր նշանակություն ունեն մի շարք ծիսակատարություններ, մասնավորապես թլպատությունը, որով երեխային նվիրաբերում է տաճարին նրա ծնունդից ութ օր անց: Հուդայականությունը ունի երկու մեծ հիմնական ուղղություններ՝ քարաիմականություն և հասիդականություն

Թուրքմենչայի պայմանագիր

1828 թ. Թուրքմենչայի պայմանագիրը կնքվել է Ռուսաստանի և Իրանի միջև՝ նշանավորելով 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմի ավարտը։ Պայմանագիրը ստորագրվել է փետրվարի 21-ին Թուրքմենչայ գյուղում(Թավրիզի մերձակայքում)։ Ռուսական կողմից այն ստորագրել է Իվան Պասկևիչը, Պարսկաստանի կողմից՝ արքայազն Աբաս-Միրզան։ Խաղաղության պայմանների մշակմանը մասնակցել է Ալեքսանդր Գրիբոյեդովը։

Կետերը․
1.Պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն՝ Իրանը հանձնում է Երևանը և այսօր Ադրբեջանի մաս կազմող՝ Նախիջևանը, Թալիշը, Օրդուբադը և Արրան նահանգի Մուղան շրջանները Ռուսաստանին, ինչպես նաև այն շրջանները, որ Ռուսաստանին էր հանձնել Գյուլիստանի պայմանագրի ընթացքում։
2.Արաքսն է նոր սահմանը Իրանի և Ռուսաստանի միջև, «Արարատ ղալայից մինչև Աստարա-ի գետի ելանցքը»։
3.Պայմանագրի 6-րդ հոդվածի համաձայն՝ Իրանը խոստացավ Ռուսաստանին վճարել 10 քորուր ոսկի (1828 թ. արժույթով)։
4.Պայմանագրի 8-րդ հոդվածի համաձայն՝ պարսկական նավերը կորցնում են իրենց իրավունքները Կասպից ծովում և իր ափերին շրջելու, որը տրվում է Ռուսաստանին։
5.Իրանը ճանաչում է կապիտուլյացիայի իրավունքներ Պարսկաստանում գտնվող ռուսերի համար։
6.Պայմանագրի 10-րդ հոդվածի համաձայն՝ Ռուսաստանը շահում է իր հյուպատոսարան պատվիրակներին Պարսկաստանում այլուր ուղարկելու իրավունքը։
7.Պայմանագրի 13-րդ հոդվածի համաձայն՝ պատերազմի գերիների փոխանակում։
8.Պայմանագրի 10-րդ հոդվածի համաձայն՝ Պարսկաստանը ուժադրված է տնտեսական պայմանագրեր կնքել Ռուսաստանի հետ՝ ինչպես որ Ռուսաստանը կոնկրետացնի։
9.Պայմանագրի 7-րդ հոդվածի համաձայն՝ Ռուսաստանը խոստանում է աջակցել Աբբաս Միրզային որպես Պարսկաստանի թագաժառանգը Ֆաթհալի Շահի մահից հետո։
10.Պարսկաստանը պաշտոնապես ներողություն է խնդրում իր կողմից Գյուլիստանի պայմանագրի համաձայնությունների խախտման համար։
11.Պայմանագրի 15-րդ հոդվածի համաձայն՝ Ֆաթհալի Շահը խոստանում է հյուսիսարևմտյան շրջանում որևէ խանությունների անջատման շարժունմերը չհալածել։

Ցեղասպանություն

Ցեղասպանության իրագործման համար անհրաժեշտ է կենտրոնացված ծրագիր և դրա իրագործման ներքին կառուցակարգ (մեխանիզմ), ինչն էլ ցեղասպանությունը դարձնում է պետական հանցագործություն:
Միայն պետությունն է օժտված այն բոլոր ռեսուրսներով, որոնք կարելի է օգտագործել այս քաղաքականությունն իրականացնելու համար:
Հայոց ցեղասպանության իրագործման առաջին փուլը մոտ 60.000-100.000 հայ տղամարդկանց զորակոչն էր օսմանյան բանակ, նրանց զինաթափումն ու սպանությունը թուրք զինակիցների կողմից:1915թ. ապրիլի 24-ին սկսված ձերբակալությունը (հիմնականում Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսում) և դրան հետևած գավառային հարյուրավոր հայ մտավորականների ու ազգային ընտրանու ոչնչացումը հայ բնակչության բնաջնջման երկրորդ փուլն էր:Հետագայում աշխարհասփյուռ հայերը ապրիլի 24-ն սկսեցին նշել որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:
Ցեղասպանության երրորդ փուլը կանանց, երեխաների, ծերերի տեղահանությունն ու ջարդերն էին:Հազարավոր կանայք ու երեխաներ ենթարկվեցին բռնության, շատերը սպանվեցին, շատերն ինքասպան եղան, շատերն էլ, այլևս ուժ չունենալով, մահացան գաղթի ճամփաներին:

Ցեղասպանության երրորդ փուլի՝ տեղահանության և ջարդերի ընթացքում հարյուրհազարավոր մարդիկ սպանվեցին թուրք զինվորների, ոստիկանների, քրդական ավազակախմբերի ու տեղի բնակչության կողմից, մյուսները մեռան սովից, համաճարակային հիվանդություններից:
Տասնյակ հազարավոր մարդիկ բռնի կերպով հավատափոխ եղան` դառնալով մուսուլման: 
Հայոց ցեղասպանության վերջին փուլն իր իսկ հայրենիքում կատարված հայ ժողովրդի ցեղասպանության համընդհանուր և բացարձակ ժխտումն է թուրքական կառավարության կողմից:Չնայած Հայոց ցեղասպանության միջազգային դատապարտման շարունակվող գործընթացին` Թուրքիան շարունակում է ամեն կերպ պայքարել Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ, պատմության նենգափոխման, հակահայ քարոզչության, քաղաքական և տնտեսական, լոբբինգի և այլ միջոցներով:

Հանքարդյունաբերությունը երեկ, այսօր և վաղը․ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԽՈՐԱՑՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔ

Սույն հետազոտական նախագիծն արել ենք ես և Արամ Պետրոսյանը։ Ես հիմնականում աշխատել եմ հանքարդյունաբերության ներկայի և ապագայի հատվածի, իսկ Արամի աշխատանքը ծավալված է հանքարդյունաբերության անցյալի վրա։ Հետազոտական աշխատանքն ունի հետևյալ կառուցվածքը, այն բավական ծավալուն է, այնպես որ, եթե ձեզ հատուկ ինչ-որ առանձին թեմա է պետք, կարող եք միանգամից իջնել տվյալ թեմա և կարդալ ձեզ անհրաժեշտ ինֆորմացիան։

1․Մարդիկ և ռեսուրսները
2․Հանքարդյունաբերության անցյալը
3․Հանքարդյունաբերության ներկան
4․Հանքարդյունաբերության ապագան

ՄԱՐԴԻԿ ԵՎ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ

Որպեսզի անցում կատարենք հանքարդյունաբերությանը, նախ և առաջ պետք է հասկանանք, թե ինչպես են մարդիկ գտել իրենց անհրաժեշտ ռեսուրսներն ու ամեն ինչը՝ մինչ հանքարդյունաբերության զարգացումը։ Բանական մարդու զարգացումը սկսվել է նախնադարում։ Այս ժամանակաշրջանը նաև հայտնի է քարի դար անվանմամբ, քանի որ մարդկանց գործիքների ծանր գերակշռությունը պատրաստված էր քարից։ Հենց այդ ժամանակաշրջանում են մարդիկ սկսել հայթայթել ռեսուրսներ՝ ինչպես ուտելու ռեսուրսներ, այնպես էլ ընդերքի ռեսուրսներ, այսինքն ռեսուրսներ, որոնք կարելի է ասել նյութեր էին ու դրանցից հնարավոր էր լինում ստանալ այլ մարմիններ, կամ էլ որոշակի ջերմաստիճան (օրինակ, կրակ ստանալու համար մարդիկ օգտագործում էին փայտի ռեսուրսները)։ Քանի որ հանքարդյունաբերությունը վերաբերվում է այն ռեսուրսներին, որոնք հանվում են Երկրի ընդերքից, ես էլ կանդրադառնամ միայն այն մասին, թե ինչ էին նախնադարի ժամանակ մարդիկ հանում գետնի տակից։

Նախ և առաջ պետք է իմանանք, որ Քարի դարը բաժանվում է երեք փուլի՝ պալեոլիթ, մեզոլիթ և նեոլիթ։ Պալեոլիթի ժամանակ սկսվել էր Մեծ սառցակալումը, որի ժամանակ մարդիկ տեղափոխվել էին հարավ և հազիվ դիմացել բնության մարտահրավերին, սակայն չկար բուսականություն և շատ քիչ հնարավորություններ կային հող փորելու և մեջից քար, կամ այլ բաներ հանելու։ Մեզնից մոետավորապես հարյուր հազար տարի առաջ սառցակալումը սկսեց անցնել ու հողը նորից ծածկվեց բերրի բուսականությամբ։ Հնագույն մարդկանց մոտ ռեսուրսների հավաքելով հիմնականում զբաղվում էին կանայք ու երեխաները և հավաքում էին ցորեն, գարի արմատներ և այլն։ Տղամարդիկ զբաղվում էին որսորդությամբ, ինչի ժամանակ անհրաժեշտ էին լինում քարե զենքեր։ Քարը մարդիկ հիմնականում գտնում էին քարանձավներում և իրականում չէին փորում գետինը, որպեսզի քար հանեին։ Սակայն հետո, ավելի ուշ՝ նեոլիթում, այսինքն այն ժամանակ, երբ մարդիկ սկսեցին վարել նստակյաց կյանք, ցեղերը սկսեցին կավ հանել գետնից։ Բացի կավից գետնից հանում էին նաև չերտ ու օբսիդիան տեսակի քարեր, որոնք առանձնահատուկ էին իրենց սուր-սուր ծայրերով և բարձր արժեք ունեին որսորդների համար։ Գիտնականների մի խմբի կարծիքով վաղ ժամանակներում փոխանակման մշակույթի զարգացումը պայմանավորված է հենց այդ տեսակ ռեսուրսներով։ Որոշ ցեղեր ապրում էին այնպիսի տարածքներում, որոնք հարուստ էին կավի ռեսուրներով, կամ էլ օբսիդիանի ռեսուրսներով։ Ու քանի որ բոլոր ռեսուրսներն էլ անհրաժեշտ էին զենքեր, ամանեղեն և այլ գործիքներ ստանալու համար, սկսվեց ձևավորվել փոխանակման մշակույթը ու մեծացան ռեսուրսների հանման տեմպերը։
Ընդունված է, որ ցիվիլիզացիայի, այսինքն քաղաքականության զարգացման հիմքերից է նաև մարդկանց միջև եղած փոխանակման առևտուրը։ Եթե փոխանակման մշակույթն էլ գալիս է ռեսուրսներից, ապա կարող ենք ասել, որ ռեսուրսները և դրանց արդյունահանումը նույնպես կարևոր դեր են ունեցել ցիվիլիզացիայի զարգացման սկիզբը դնելու համար։

ԱՄԵՆԱՀԻՆ ՀԱՆՔԸ

Մարդկությանը հայտնի ամենահին հանքը Աֆրիկյան Սվազիլանդում գտնվող Նգվենյա կարմիր օխրայի հանքն է, որն ունի գրեթե 43 000 տարվա պատմություն։

Նգվենյա սվազիլենդերենում նշանակում է կոկորդիլոս։ Մինչ տվյալ տարածքում 1960-ականներում ծանր հանքարդյունաբերության աշխատանքները՝ վերևի նկարում երևացող լեռներն ունեին կոկորդիլոսի տեսք, այդ պատճառով էլ տեղացիները տարածքին տվել էին Նգվենյա՝ կոկորդիլոս, անվանումը։

Սկզբում տվյալ տարածքում ապրող ցեղերը այդ հանքից հանում էին մեծ քանակությամբ կարմիր օխրա, որը հատկապես շատ էր օգտագործվում այդ ցեղի ծիսական իրադարձությունների ժամանակ և նույնիսկ հնադարյան կոսմետիկայում էր օգտագործվում։ Ք․հ․ 400 թվականին հյուսիսից եկան Բանթու ցեղերը, որոնք արդեն ծանոթ էին երկաթ հանելու տեխնիկային և Նգվենյան օգտագործեցին որպես երկաթի հանք։ Մինչ այսօր Նգվենյա հանքից հանվել է շուրջ 20 միլիոն տոննա երկաթի հանքաքար։ Հաշվարկված է, որ դեռ 32 միլիոն տոննա երկաթի հանքաքար մնացել է հողի տակ, սակայն արդյունահանումը դադարեցված է, քանի որ հանքը հեղեղվել է։

Այդ վաղ ժամանակաշրջանում հիմնական գտվող ռեսուրսները երկաթ էին և քարերի տարբեր տեսակներ, սակայն երբեմն մարդիկ հողի տակից գտնում էին ոսկի, արծաց ու դրանք շատ թանկ արժեքներ ունեին։

Ինչևէ, Նգվենյան շատ զարգացած չէր և հանքարդյունաբերության բուն զարգացման փուլը սկսվել է շատ ավելի ուշ՝ այսօրվանից մոտ 7000 տարի առաջ ու այն սկսել են զարգացնել եգիպտացիներն ու շումերները։

ՀԱՆՔԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԸ

Եգիպտացիներն ու շումերներն էին, որ առաջ բերեցին հանքաքարերից նյութերի զտման տեխնոլոգիաները։ Նրանք մոտ 6500 տարի առաջ սկսեցին առաջին անգամ հանքաքարերից զտել ոսկի ու արծաթ, ինչից հետո այդ հանածոն սկսեց ավելի մեծ արժեք ունենալ, քանի որ ավելի հեշտ էր փոխանակվում ցեղերի ու ազգերի միջև։

Այս ժամանակաշրջանում հսկայական տեմպերով զարգանում էր հանքարդյունաբերությունը։ Մոտ 4500 տարի առաջ Մեռյալ ծովով Չինաստանից Եգիպտոս ասֆալտ տեղափոխվեց, ինչը, գիտենք, որ նավթից է պատրաստվում։ Արդյո՞ք դա առաջին նավթային առևտուրն էր։ Չինացիները իրենց բամբուկի ճյուղերի միջոցով խորանում էին մինչև 240 մետր գետնի տակ հանում նավթ, պետրոլեում ու դրանցից արտադրում տարբեր բաներ։ Չինացիներն ընդհանրապես առաջինն էին, որ պետրոլեումն օգտագործեցին որպես վառելիք։ Չինացիների այսպիսի հաջողություններից հետո մեծացան նավթի ու պետրոլեումի ռեսուրսների որոնումները, ինչն ի դեպ, հանգեցրեց մեզ այդքան ծանոթ ներկայիս Ադրբեջանի Բաքվում գտնվող նավթի պաշարների հայտնաբերմանը՝ 9-րդ դարում։

Ancient Chinese Drilling | CSEG RECORDER
Նավթ հանող բամբուկներով տեխնոլոգիաները հնադարյան Չինաստանում

Եգիպտացիներն ու Շումերները սկսեցին արդյունահանել նաև կոբալտ, որն օգտագործվում էր ապակին ներկելու համար, իսկ Շումերիայում առաջին անգամ սկսեցին օգտագործվել մետաղյա կոպեկներ, որոնք սկիզբ դրեցին <<փող>> հասկացությանը ու փոխվեց առևտրի բնույթը։

ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՄԻՋՆԱԴԱՐՈՒՄ

Միջերկրական ծովին հարող երկրներում առևտրի զարգացմամբ պայմանավորված հանքարդյունաբերությունը դարձավ ամենակրիտիկական և ամենապահանջված բաներից մեկն ամբողջ աշխարհում։ Աթենքը հարստացավ իր արծաթի հանքերի շնորհիվ։ Երբ Սպարտայի բանակը գրավեց այդ արծաթի հանքերի տարածքները՝ Աթենքը կործանվեց։ Ընդ որում ոչ բոլորին էր թույլատրվում ռեսուրսներ հանել և բոլոր կարգազանցներին մահապատիժ էր հասնում։ Մեծանում էր բնակչության թիվը, զարգանում էր ցիվիլիզացիան՝ շատանում էին նոր գործիքներն ու տեխնոլոգիաները և այդպիսով շատ էր մեծանում ռեսուրսների կարիքը, և բնականաբար, ով ավելի շատ էր ունենում դրանցից՝ ավելի հաջողակ և հզոր պետություն էր ունենում։

Շուտով, քանի որ նորանոր ռեսուրսներ էին անհրաժեշտ, Եվրոպայում սկսեցին հանքարդյունաբերողներին նոր իրավունքներ տալ՝ օրինակ, պահել հանված ռեսուրսի մեծամասնությունն ու օգտագործել այն, սակայն եկամուտի որոշակի մասը հանձնել իշխանություններին։ Այդ շահից գրգռված ավելի շատ մարդիկ սկսեցին որոնել նոր ռեսուրսներով հարուստ տարածքներ ու ավելի շատ հանքեր սկսեցին բացվել։ Հանքարդյունաբերությունն այնքան տարածված ու պահանջված դարձավ, որ նույնիսկ երեխաները սկսեցին ներառվել հանքարդյունաբերական գործերում։

Շուտով, երբ սկսվեց Արդյունաբերական հեղափոխությունը՝ 1872 թվականին մի ընդհանուր ակտ ընդունվեց, որով որոշված էին հանքարդյունաբերական որոշակի սահմանափակումներ, կանոններ և այլն։ Հատկանշանական է, որ 1872-ից ի վեր այդ ակտը որևէ լուրջ փոփոխությունների չի ենթարկվել ու շարունակում է օգտագործվել։ Սակայն պարզից էլ պարզ է, որ այն ունի փոփոխությունների կարիք։

ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ

Տարիների ընթացքում աշխարհը զարգանում, կատարելագործվում է, ամեն մի չնչին բան ավելի կատարելագործված է դառնում տարեցտարի: Հանքարդյունաբերությունն էլ հետ չի մնում, ամեն տարի զարգանում է, երկրների հանքարդյունաբերական հանվող պաշարների թիվը գնալով բարձրանում է: Ի՞նչի հետևանքով է բարձրանում աճը: Քանի որ մարդկանց քանակը տարեցտարի գնալով բարձրանում է, սպառելիությունն էլ է գնալով աճում, այդ իսկ պատճառով հանքարդյունաբերության դերը մեր աշխարհում ավելի է զգացվում, շատանում է պահանջը, իսկ անդյունաբերությունը չի կարող ընդանալ նույն հունով, պետք է մարդկանց աճի թվի հետ համեմատած նրա թվերն էլ շատանան: 21-րդ դարում հանքարդյունաբերությունը ահագին զարգացավ, կատարելագործվեցին տեխնիկաները, մի փոքր կանխեցին էկոլոգիական խնդիրները և օգտագործվեցին ավելի նոր մեթոդներ հանքարդյունաբերության համար:

Օրինակ՝ հիմա, մարդիկ ավելի լավ ամեն ինչ պատկերացնելու հգամար օգտագործում են 3D մոդելավորումը: Նրա շնորհիվ մարդիկ ստեղծում են նույն հանքի վիզուալ կերպարը, և ըստ դրա արդեն իրենց գործը սկսում են ավելի լավ իմանալ և կատարել: 3D մոդելավորումը ստեղծում է տեսանելի, կյանքի նման տպավորություն, որը թույլ է տալիս մարդու ուղեղին հասկանալ և առնչվել բարդ խնդիրների հետ:

Կա նաև վիրտուալ իրականություն (VR), արհեստականորեն ստեղծված ծրագրային միջավայր, որն օգտագործում է իրական կյանքի տվյալներ: Վիրտուալ միջավայրը մարդկանց ընկղմում է օգտվողի կողմից ստեղծված 3-D միջավայրում: VR-ն մարդկանց շատ է օգնում՝ ստեղծելով տպավորություն, թե ինչպիսին է հանքավայրում ընթանում աշխատանքը կամ առանց դաշտում գտնվելու նոր հանքավայր պլանավորելը: Լրացված իրականությունը (AR) թվային արտացոլումը ծածկում է իրական աշխարհի միջավայրում: Հանքագործները վիրտուալ սիմուլյատորների պատրաստման համար օգտագործում են լրացված իրականություն, ինչը նաև օգնում է արդյունաբերությանը կրճատել սարքավորումների պահպանման ծախսերը: Նոր տեխնոլոգիաները մեզ թույլ են տալիս նվազեցնել ծախսերը և ամենակարևորը՝ շրջակա միջավայրի վրա ազդեցությունը, ինչը երկրրի ամենամեծ խնդիրներից է: Կան մի շարք ուրիշ տեխնոլոգիաներ, որոնք օգնում են ավելի պարզ տեսնել հանածոներին, իրենց չափը, ձևը, խորությունը և մի շարք շատ բաներ:

How Virtual & Augmented Reality are Revolutionizing the Mining Industry
VR հանքարդյունաբերություն

ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԱՊԱԳԱՆ

Կարծում եմ, որ հանգիստ կարող ենք խոսել նաև ապագային մասին: Նախ կուզեի ասել, որ ապագայում մեզ սպասվում են մեծ հաջողություններ, ամեն ինչի հետ կապված: Նախ տեխնոլոգիաներն են զարգանալու, ինչի արդյունքում ավելի կհեշտացվի հանքարդյունաբերությունը: Կվերանա նավթը, մարդիկ կգտնեն նավթին փոխարինող ուրիշ բան(կարծում եմ, որ դա կարող է լինել ջրածինը, քանի որ այն ինչպես ասում են շատերը՝ ապագա վառելանյութն է): Ավելի արդյունավետ կշահագործվեն հանածոները, օրինակ՝ Apple-ը 2017-ին հայտարարեց, որ իրենց արտադրանքի համար կօգտագործեն վերամշակված նյութեր: Նրանք իրենց դիրքորոշումը հիմնավորեցին այն փաստով, որ բնական հանքային պաշարները սահմանափակ են, և նրանցից ոմանք հնարավորություն չունեն նորոգվելու իրենց ծննդյան վայրում: Նաև կարծում եմ, որ կստեղծվեն ռոբոտներ, որոնք կփոխարինեն մարդկանց համարյա թե ամեն ինչում, սկսած տան գործերից վերջացրած հանքարդյունաբերության գործերից ու աշխատանքներից: Կպակասեն էկոլոգիական խնդիրները, քանի որ չի լինի նավթ, իսկ նավթը իր հերթին շատ մեծ էկոլոգիական խնդիրներ է առաջացնում, և բացի նավթից, տեխնոլոգիաների զարգացումը մեզ թույլ կտա ավելի խելացի արտահանել հանածոները, ինչի արդյունքում չի վնասվի շրջակա միջավայրի և շատ լեռներ չեն կորցնի իրենց ձևը: Եվ երևի ամենակարևորը, մենք կկարողանանք լուսնից արդյունաբերել վառելիք: Օրինակ՝ Moon Express ընկերությունը աշխատում է լուսնի վրա տիեզերանավ ուղարկել, լուսնի բևեռներում սառույց հանելու համար, որն անհրաժեշտ է հրթիռային վառելիք ստեղծելու համար: Այսպիսով, մենք կարող ենք ապահով կերպով ենթադրել, որ լուսինը կդառնա նավերի լիցքավորման տարանցիկ տեղ: Ենթադրվում է նաև, որ լուսնի վրա ընկած աստերոիդները պարունակում են պլատինի խմբի արժեքավոր տարրեր: Բացի այդ, լուսնի վրա առկա է հազվագյուտ երկրային տարրեր: Բայց լուսնից երկիր արտահանության հարցը դեռ լուծում չի գտել և այդ հարցը դեռ շատ կվերանայվի:

Ընդհանրապես վարկած կա, որ հանքարդյունաբերությունը տեղափոխվելու է տիեզերք, և եթե հեռավոր ապագայում մենք հանդիպենք այլմոլորակայինների, ապա ինչ-որ տարաձայնությունների առկայությունը կլինի միայն մեկս մյուսի ունեցած ռեսուրսները բռնազավթելու շահագրգռվածությունը։

Luxembourg becomes first European country to pass space mining law - MINING .COM
Արդյո՞ք այսպիսին կլինի հանքարդյունաբերության ապագան