Այս հաշվետվության մեջ ես կուզենաի խոսել էմոցիաներից, ոչ թե մեր առօրյաից, նախ կուզենամ ասեմ, որ ծանոթացա նոր երկու տղաների հետ, Դավիթի և Էդուարդի և ավելի լավ ճանաչեցի Նարեկին,Էրիկին, Հենրիին և Դավիթին։Սա իմ առաջին ռազմամարզական ճամբարն էր, որն իմ դուրը շատ եկավ, ինչպես գրել եմ վերևում ծանոթացա և ընկերացա շատ մարդկանց հետ, ծիշտ է շատ էինք, բայց խմբակների չբաժանվեցինք, բոլորը ունեին իրար մեջ շփում, այդ երեք օրվա ընդհացքում ազատ ժամանակ չունեինք, անըդհադ ինչ-որ բանով զբաղվում էինք, դա կլիներ թե խաղ թե աշխատանք, ազատ ժամանակ ունեինք միայն գիշերը, խարույկից հետո, քնի ժամին, բայց ինչպես միշտ, որ մեկ չէր պատրաստվում քնել և այդ գիշերները անմոռանալի էին, այս տեկստը գրելուց այդ պահերը գալիս են աչքիս առաջ, ու առաջացնում են տարբեր էմոցիաներ։ Չեմ զղջում, որ գնացի
Արատես, նույնիսկ կկրկնեի։ Կուզենամ շնորհակալություն ասել կազմակերպիչներին և այն մարդկանց ովքեր ինձ հետ էին այդ երեք օրը։
Ամսի 19-21-ին ՏՏ խմբի հետ, մենք մեկնեցինք Արատես։Ամսի 18-ին ես,Արտաշեսը, ընկեր Հերմինեն և Արցախից երկու տղա, գնացել էինք գնումների Արատեսի համար, ավարտեցինք և գնացինք քոլեջ, որտեղ պետք է հավաք լիներ, քոլեջում մեզ ասացին, ինչպես մեզ պետք է պահենք և անհրաժեշտ պարագաները։ շարժվելու օրը, ժամը 8։00 բոլորս պետք է լինեինք քոլեջի դիմացը, լավ է, որ ոչ մեկ չուշացավ, հասնելու պես պիտի բաժանվեինք ջոկատների և տների, մեր սենյակում էին Արամը, Արտաշեսը, Սերգեյը, Ռուբոն, Տիգրանը, Յուրին։Բոլորս իրար գիտեինք, ծանոթանալու իմաստ չկար, մեզանից մեկը բերել էր կարտեր և ամբողջ ճամփորդության 3Օ տոկոսը մենք բլոտ էինք խաղում և դա մեր դուրն շատ էր գալիս, բայց արդեն պետք է իչնեինք ներքև, սեմինար ունեինք Ռուբեն Մեսչյան-ի հետ, շատ հետաքրքիր էր, կարծում եմ միայն ես տաս հարցից ավել էի տվել, քանի որ այդ ոլորտը ինձ շատ հետաքրքիր է։ Սեմինարից հետո մենք նորից գնացինք բլոտ խաղալու, թմերը այսպիսին էին, ես և Արտաշեսը, Ռուբոն և Յուրին, հավասար խաղեր էինք գնում, բայց ամենալավն այն էր, որ միշտ ծիծաղում էինք և իրար չէինք մեղադրում։ Ընթրիքի ժամանակ, մեզ մոտ միքիչ գժոտ միտք եկավ, բարձրանալ Արատեսի վանքի վրա, այդտեղ ես էի Արտաշեսը և Յուրին և այդտեղ եղավ այն, ինչը մինչև հիմա շատ լավ հիշում եմ, վերևում մի հատվածը շատ փխրուն էր և երբ ոտքս դրեցի մի քար կոտրվեց և ընկնում էր, ես նրա ետևից, բայց լավ է Արտաշեսը հասցրեց բռնել իմ ձեռքը և ես հիմա սաղ եմ, այդ ժամանակ վախենալու էր, բայց հիմա հիշելով ծիծաղում եմ, ապա մենք որոշեցինք իջնենք Եղեգիսի Կիրճ, քանի որ մենք չգիտեինք ճիշտ և անվտանգ ճանապարհը, որոշեցինք ուղակի իջնել, այդ ճանապարհը իսկապես շատ վտանգավոր էր և Յուրին վախեցավ գա մեզ հետ, այդ պատճառով մենք երեքով էինք, բայց լավ է այս անգամ ամեն ինչ լավ անցավ, ապա խարույկ էր, որին ես և Արտաշեսը չկարողացանք մասնակցենք, քանի որ խարույկը շատ ուշ ժամի է, իսկ մենք քնում ենք 21։ՕՕ ։ Երկրորդ օրը այցելեցինք այն տեղերը որտեղ մենք արդեն եղել էինք, այդ պատճառով այդքան էլ հետաքրքիր չէր, բայց հետաքրքիր էր ինտելեկտուալ խաղն, որտեղ մեր թիմն 2-րդ տեղն էր։ Վերջին օրն, այդ օրը մենք որոշել էինք բարձրանալ Սմբարաբերդ, շատ հեշտ էր, որպեսզի դժվարացնենք ճանպարհը, մենք չէինք բարձրանում ճանապարհով, մենք կտրում էինք բլրներով և դա արդեն հետաքրքիր էր, ապա մենք գնացինք Սևան, շատ հավես էր և վերադարցանք Երևան։ Շատ հետաքրքիր, հավես, ծիծաղելի ճամփորդություն էր, եթե հնարավորություն լիներ նորից կկրկնեի, շնորհակալություն բոլոր մասնակիցներին։
Ամսի 10-11-ը իսպաներենի խմբի հետ գնացել էի Բյուրական։ Ընկեր Ռուզանի խնդրանքով մենք առավոտյան շուտ էինք արթնացել, որ հասցնենք գնալ խանութ, որպեսզի գնենք ուտելիք ճամփորդության համար: Խանութում ես էի, Արտաշեսը, Արմենը, Օհանը և ընկեր Ռուզանը: Խանութում գնեցինք անհրաժեշտ մթերքները և գնացինք Մայր դպրոցի ավտոկայանատեղի, ու այդտեղից ուղևորվեցինք: Ճանապարհը շատ հետաքրքիր էր, մենք խաղում էինք զանազան խաղեր և ուղղակի շփվում էինք միմյանց հետ: Ունեցանք մի քանի կանգառ, դրանք էին՝ Սուրբ Գևորգ եկեղեցին (Մուղնի) և Ամբերդը: Չեմ կարծում, որ դրանց պետք է ուշադրություն դարձնել, քանի որ այնտեղ բավականին քիչ ժամանակ անցկացրեցինք, բացի այդ երկու տեղերում էլ ինձ համար ոչ մի հետաքրքիր բան էլ չկար, ուղղակի ձանձրալի վայրեր էին։ Ահա մենք հասանք այն տուն, որն վարձել էինք: Տունը բոլորիս դուր եկավ, այն կոկիկ էր և մեծ, որպեսզի բոլորս տեղավորվեինք: Մեր իրերը սենյակում թողնելով գնացինք ճաշը պատրաստելու: Կուզենայի նշեի, որ ճաշը պատրաստում էինք տղաներով և մեզ հետ միասին նաև ընկեր Ռուզանը, ես և Արեմնը պատրաստում էինք աղցանը, Օհանը խորովածը, իսկ Արտաշեսը և ընկեր Ռուզանը օգնում էին մեզ: Երբ ավարտեցինք գնացինք ներս խաղալու, որոշեցինք խաղալ քարտերով, քանի որ շատ էինք բաժանվեցինք երկու թմի և այդպես խաղալով անցկացրեցինք ևս ինչ-որ ժամանակ: Ես, Արտաշեսը և Արեմնը հոգնեցինք խաղերից և որոշեցինք բարձրանալ մոտակա փոքր սարը: Շատ հիանալի ժամանակ անցկացրինք, մինչև հիմա բարձրանալու վիդեոին դիտելիս ծիծաղում եմ: Գագաթին շատ գեղեցիկ էր, մենք հիանում էինք բնության ձայնով և տեսքով: Եղանակը գնալով վատանում էր, այդ իսկ պատճառով մենք ստիպված եղանք գնալ տուն: Հասնելով նկատեցինք, որ Օհանը վարորդի հետ պատրաստվում էր խորովել միսը, իսկ մենք ընկեր Ռուզանի հետ սկսեցինք օգնել նրանց: Կուզենայի ասել, որ միսը շատ համեղ էր ստացվել և բոլորիս շատ էր դուր եկել: Դրանից հետո բոլորով գնացինք այն սարը, որը մինչ այդ մենք գնացել էինք տղաներով, երբ հետ եկանք տուն թեյ խմեցինք և նորից սկսեցինք խաղալ քարտերով, բայց խաղի կեսից մեզ կանչեցին աստղադիտարանից և մենք խաղը թողնելով գնացինք ասղադիտարան: Այնտեղ պատմեցին, թե ինչպես է աշխատում սարքը, որով նայելու ենք աստղերին և տարբեր ինֆորմացիաներ այդ թեմայով, ճիշտն ասած՝ ինձ այդքանել հետաքրքիր չէր այդ թեման, ես ուղղակի ուզում էի նայել աստղերին: Ցավոք իմ դուրը այդքան էլ չեկավ, ինչ-որ արտասովոր բան չտեսա: Վերադարձանք, բայց դրսում արդեն շատ ցուրտ էր, գնացինք ներս և որոշեցինք խաղալ այսպիսի խաղ՝ ամեն մեկս հերթով բոլորիս մասին կիսվում էինք մեր առաջին կարծիքներով, երբ ավարտեցինք, ես, Արտաշեսը, Արմենը, Մանեն և Շուշանը ուզեցանք բարձրանալ նույն սարը, որպեսզի դիտենք արևելքը, մենք այնտեղ մնացինք մոտ 3 ժամ, բայց այդ 3 ժամից ամեն վարկյանը հետաքրքիր էր, մենք շատ էինք խոսում և ծիծաղում, կարծում եմ՝ մենք բնավորություներով նմանք էինք, այդ պատճառով հեշտ էր իրար հետ շփվելը: Այդ 3 ժամվա ընդհացքում մենք շատ մոտիկացանք, հետո մենք վերադառձանք տուն, բոլոը ուզում էին քնել, արդեն ժամը 6-ն էր, և ես էլ առանց գիտակցելու նստած տեղս քնեցի: Արթնացա մոտ ժամը 9-ին: Եկավ հավաքվելու պահը մենք մեր հետևից հավաքեցինք, նախաճաշեցինք և վերադարցանք Երևան։
Այս ճամփորդությունը ինձ շատ դուր եկավ, միայն մեծ մինուսը նրա կարճ լինելն էր, բայց ընդհանրապես կարծում եմ, որ այս ճամփորդությունը հիմա իմ ամենասիրելին է, շատ շնորհակալություն, ընկեր Ռուզան։
Այս 4-րդ ուսումնական շրջանը անցավ շատ արագ, կային հետաքրքիր օրեիրնաև անհետաքրքիր, այստեղ ես ձեզ կպատմեմ ամենահետաքրքիր օրերիմասին: Սկզբում կպատմեմ մեր առաջին բիզնեսի մասին, մենք պատրաստումէինք բուտերբրոդներ, ամեն մեկս տվել էինք 700 դրամ բաղադրիչները գնելուհամար,կաին երկու տեսակի բուտերբրոդներ, մեծ և փոքր, փոքրը արժեր 300 դրամ իսկ մեծը 400, պատրաստել էինք մոտ 25 հատ բուտերբրոդ և բոլսրն էլվաճառել էինք, ինչն էլ պարզվեց այդքանել դժվար չէր, ուղղակի մոտիկանումէինք մարդկանց և առաջարկում նրանց մեր բուտերբրոդները, քանի որ նրանաիսկապես համեղ էին մարդիկ ում դուրը եկել էր առաջարկում էին իրենցընկերների և այդպես ել արագ վաճառեցինք: Երբ եկավ գումարը հաշվելուժամանակը, մենք զարմացել էինք,բոլորս 0-ի մեջ էինք, հաշվի առնելով այնփաստը, որ դա մեր առաջին բիզնեսն էր և մենք ոչ մի հաշվարկ չէինք կատարել, արդյունքը շատ ուրախացրեց:Մյուս անգամ ինձ և Արտաշեսին վստահել էին նորդպրոցի կայքը, ընկեր Հերմինեն բացատրեց թե ինչպես են փոխում կայքիտեսքը: Թղթի վրա դա հեշտ էր թվում, բայց ոչ, կային պարտադիր պայմաներ թեինչպիսին պետք է լինի կայքը, դա շատ երկար պրոցես էր, խնդիիրը կայանումէր նրանում, որ շատ դժվար էր գտնել այնպիսի բան, որ ընկեր Հերմինեի դուրն էլգա, լինում էր իմ դուրը չգա կամ Արտաշեսինը: Այդպես անցավ առաջին օրը ևմենք ոչինչ չգտանք, բայց մյուս օրը նա գտնվեց, համնկնում էր նրա հետ թեինչպիսն պետք է լինի կայքը և մեր ցանկություների հետ: Կուզենամ ասեմ, որշատ հետաքրքիր փորձ էր, և ուղղակի երկու հետաքրքիր օր դպրոցում:Հաջորդըաշխատանք 3D տպիչով, այնքան էլ դժվար աշխատանք չէ ինչքան մադիկմտածում են, այսքանժամանակում մենք տպել էինք կախիչներ, վաճառքիհամաու, այդ տպիչները առաջարկեցինք ընկեր Մարտաին և հնարավոր է, որմենք տպենք այն ամբողջ MSKH-ի համար, նաև ես ինձ տպել եմ փոքրիկ բրիլոկ: Կարծում եմ ամենա վառ դրվագները 4րդ ուսումնական շրջանից այսքանն էին, շատ ուրախ եմ որ, այն բաց չթողեցի:
Չեմ կարողանում հավատամ, որ այս տարին ավարտվեց, այս տարին շատ հիշվող տարի է, դժվար կլինի մոռանալ այս տարին, ամենա վառն տարին է, բայց այն ավարտվեց։ Այս տարի ես մասնակցել եմ տարբեր քնարկումների, մասնակցել եմ մյուզիքլում և ընդհամենը մեկ ճամփորդության, ինչի համար զխճում եմ։
Գրականությունից այս տարի իսկապես շատ գրողների եմ կարդացել, ծանոթացա նաև արտասահմանյան գրողների հետ, գրականություն առարկայի շրջանակներում նաև զբաղվում էի թարգմանություններով, ինչը օգնեց ինձ վերհիշել այն։ Մաթեմաթիկան աշխատում էինք Google Drive -ում, դա ինձ համար նորույթ էր։ Անգլերենը այս տարի ինձ համար շատ հետաքրքիր էր, քանի որ նպատակ ունեի անգլերենս լավացնել, ինչը ինձ ստացվեց, ինչի համար շնորհակալություն ընկեր Սերինեին։ Էկոլոգիյան էլ շատ հետաքրքիր էր այս տարի, բայց ես նոր թեմա կարծում եմ չեմ անցել, ուղղակի ավելի խորացել այդ թեմաներով, բայց հիմա ես նոր եմ հասկանում թե ինչքան խնդիր կա էկոլոգիաի հետ կապված և որոնք պետք է լուծել, ինչը ես փորձում էի անել։ Հասարակագիտությունը այս տարի իմ ամենասիրած առարկան էր, ամեն դաս հաճույքով էի այցելում և բոլոր տնայիները պարտաճանաչ կատարել եմ։
Այսպիսին էր այս տարին, եկավ ամառը, հանգստանալու ժամանակը, բոլորիդ մաղթում եմ բարի ամառային արձակուրդ։
Մեր դպրոցում կա խնդիր սննդի հետ, մեր տարիքում շատ կարևոր է ճիշտ սնվել, ինչը մեր դպրոցը չի առաջարկում, մեր դպրոցում չեն առաջարկում օգտակար սնունդ և սովորղները գնում են դպրոցից դուրս և գնում
են ավելի վատ սնունդ, դրա դեմ պետք է կռվել, մեր տարիքում ամենա կարևոր բաներից է սնունդը և այս նյությում ես կասեմ ինչ սնուննդ է պետք և ինչպես լուծել նաև այն խնդիրը, որ սովորղները ուղղակի չեն
հասցնում ուտել երկար ընդմիջման ժամանակ։
Ինչպես ասացի, մեր տարիքում ամենակարևոր ասպեկտներից է սնուննդը, բայց քանի որ , մեր դպրոցը նորմալ ոչինչ չի առաջարկում, այդ պատճառով սովորողները գնում են դպրոցից դուրս և գնում են Հոթ դոգերը, չիպսերը, համբուրգեր, բայց երբ դրան ավելացնում են նաև կոլա, դա կրկնակի հարված է մարմնին: Դա սովորողների մեղքն չէ, նրանք պարզապես չգիտեն, թե ինչ պետք է լինի պատշաճ սնունդը: Նրանց թվում է, որ լավն է միայն այն, ինչը համեղ է և հաճելի է նայել: Հենց այստեղ պետք է դպրոցի սնունդը, որը կառաջարկի ճիշտ սնուննդ, կարծում եմ դպրոցի համար մեր առողջությունը կարևոր է, ու դպրոցը պետք է այս գործով աշխատի։
Ինչով է պետք սնվել
Որպեսզի աճող մարմինը ստանա էական ֆերմենտների ամբողջական հավաքածու: Սնուցումը պետք է լինի խիստ հավասարակշռված: Կաթնամթերք, բանջարեղեն, մրգեր, միս, սպիտակ հաց, լոբազգիներ. Սրանք այն ապրանքներն են, որոնք անպայման պետք է ներառվեն սննդակարգում: Այնուամենայնիվ, պետք է խուսափել ճարպերով, շաքարով և աղով հարուստ սննդամթերքներից:
Մեր դպրոցի ռեսուռներով, այս խնդիրը կարելի շատ արագ վերացնել, ուղղակի պետք է այս խնդրին ուշադրություն դարձնել։
Դպրոցական ժամանակահատվածում ՝ պատանեկության տարիներին, տեղի է ունենում նյութափոխանակության վերակազմավորում, 12-17 տարեկան հասակում դեռահասները զգալիորեն ավելի շատ էներգիա են պահանջում, քան ցանկացած այլ տարիքում: Օրգանների և համակարգերի աճն ու զարգացումը պահանջում են էներգիայի, պլաստմասե նյութի, վիտամինների, հանքային աղերի, միկրոէլեմենտների ծախսերի լրացում: Նոր բջիջներ ստեղծելու համար բոլոր նյութերը գալիս են սննդից: Աճող օրգանիզմի առողջությունը մեծապես կախված է սննդի որակից: Սպիտակուցները հիմնական շինանյութերն են: Բացի այդ, ճարպերը, ածխաջրերը, վիտամիններն ու հանքանյութերը նույնպես պլաստիկ նյութի և էներգիայի աղբյուր են: Սննդանյութերից որևէ մեկի պակասը թուլացնում է մարմինը, դանդաղեցնում բջիջների աճն ու նորացումը: Պատանին մեծապես սթրես է ապրում, մտավոր և ֆիզիկական, համապատասխանաբար, մեծացնում է էներգիայի սպառումը և սննդանյութերի սպառումը: Այս տարիքում թերսնուցումը, ինչպես ցանկացած այլ, կարող է հանգեցնել մարմնի կենսագործունեության խանգարումների, քրոնիկ հիվանդությունների, հետևաբար, պատշաճ զարգացման, առողջության, ուժի և գեղեցկության պահպանման համար անհրաժեշտ է պահպանել ռացիոնալ, սննդարար դիետա, որը ապահովում է զարգացող օրգանիզմի տարիքային ֆիզիոլոգիական կարիքների լիարժեք բավարարում:
Դեռահասներին պետք է՝ ամենակարևորը սպիտակուցն է,կենդանական ճարպեր,վիտամիներ։
Նաև կուզենաի, որ ավելանար ընդմիջման ժամանակը, 20 րոպեն շատ կարճ է, ոչմեկ չի հասցնում հանգստանալ և ուտել, այդ պատճառով նաև կխնդրեի որպեսզի 20 րոպեն դառնար 40 րոպե։
Աղբյուր՝
https://www.youtube.com/watch?v=YL4KWw7sk9w
Այս հաշվետվություն մեջ կուշենաի խոսել միայն ամենա վառ ինձ հետ կատարված դեպքի մասին: Երկուշաբթի օրը մյուզիքլ դասաժամին մեզ պատմեցին Բրեմենյան Երաժիշտների մասին և առաջարկեցին դուրս գալ բեմ, մենք դեմ չէինք և սկսեցինք որոշել դերեը, իմ կարծիքով դերերը ամբողջությամբ ճիշտ էինք ընտրել, ես թագավորն էի, կարծում եմ բոլորը կհամաձայնվեին լինեմ թագավոր, դու միանգամից հասկանում ես,որ տանում ես լուրջ դեր, միանգամից մտնում ես դերի մեջ, բայց ինչպես պարզվեց դա այնքան էլ հեշտ չէր,մեր փորձերը շարունակվում էին 3 շաբաթ, այդ 3 շաբաթը անցան շատ արագ, այդ 3 շաբաթը երբ մասնակցում էի մյուզիքլին, ամեն օրը անցնում էր ժպիտով և զվարճանքով, բայց կուզենաի նշեի,որ մենք մանրակրկիտ և ամենայն լրջությամբ էինք պատրաոտվում, ինչը Ընկեր Վիկտորիաի և Ընկեր Նելիի շնհորքն էր, ինչի համար մենք մեր խմբով նրանց շատ շնորհակալ ենք: Ահա եկավ այն օրը որին պատրաստվում էինք 3 շաբաթ, մինչև հանդիսատեսի գալը վախ չկար, բայց երբ նրանք եկան սկսեցի մտածել նրա մասին իսկ եթե բառերը մոռանամ, իսկ եթե ինչ-որ բան պատահի, գլուխս լցված էր անիմաստ մտքերով, բայց հետո սկսեցի հիշել մեր տասնյակ փորձերը, որ մենք իդեալական պատրաստված ենք և ուղղակի սխալի հնարավորություն չունենք , որպեսզի մեր խմբի և Ընկեր Վիկտորիաի և Ընկեր Նելիի ջանքերը ջուրը չլցնենք: Իմ կարծիքով շատ լավ անցավ և առանձին շնորհակալություն կուզենաի ասեի `Սահակյան Իլոնային, Մկրտչյան Հայկին և Գրիգորյան Վիտալիին:
Իմ 10-րդ դասարանի՝ 2020-21 ուսումնական տարվա ընթացքում ընտրել եմ քիմիա,կենսաբանություն ընտրության գործունեությունները: Ընտրել եմ այս առարկաները, քանի որ ապագա մասնագիտությանս համար հենց այս առարկաներն են հարկավոր։
Այս կիսամյակի ընթացքում հասցրել եմ կատարել բազում նախագծեր տարբեր առարկաներից: Բոլորն էլ շատ հետաքրքիր էին, կարող եք դուք էլ ծանոթանալ:
Հասարակագիտություն՝ կրոն, կրոնի դերը քաղաքականության մեջ, ապաստաններ, ահաբեկչություն, էգոիզմ-ալտրուիզմ, բարին ու չարը:
Անգլերեն՝ Man-made wonders of the world:
Քիմիա՝ անհատական հետազոտական աշխատանք՝ աղեր,հիմքեր,օքսիդներ,թթուներ։
Ճիշտն ասած, այս կիսամյակ ճամորդություների չէմ մասնակցել, բայց մյուս կիսամյակ այդ հարցում ավելի ակտիվ կլինեմ։
Աշխատանքներիցս կառանձնացնեմ հետևյալները՝
Քիմիա՝ անհատական հետազոտական աշխատանք՝ աղեր,հիմքեր,օքսիդներ,թթուներ։
Էկոլոգիա՝ Ինչպես է հեռախոսների ստեղծումը վնասում միջավայրին
Հասարակագիտություն՝ էգոիզմ-ալտրուիզմ
1.Ներկայացնում ենք առցանց աշխատանքի առանձնահատկությունները. սովորողները պատմում են՝
Առցանց աշխատանքի առավելությունտ կայանում է նրանում, որ մենք դաս անում ենք, ոչ թե ուղղակի տունը հանգստանում, այսինք դասերից հետ չենք մնում, իսկ դժվարություն չեմ տեսնում։
Իմ նոր է Microsoft teams ծրագիրը, որտեղ մենք կարողանում ենք մաթեմաթիկաի դասը անցկացնել։
Քանի որ առցանց է տանը։
Ատոմի Կառուցվածքը
Տարբեր տարրերի ատոմները միմյանցից տարբերվում են իրենց միջուկի լիցքով և այդ միջուկի շուրջը պտտվող Էլեկտրոնների թվով: Ատոմի միջուկը ևս բարդ կառուցվածք ունի. նրա կազմության մեջ մտնում են տարրական դրական լիցք կրող մարմիններ՝ պրոտոններ: Ատոմի միջուկում պրոտոնների թիվը հավասար է տվյալ քիմիական տարրի կարգահամարին: Ինչպես ցույց տվեցին հետազոտությունները, բացի պրոտոններից միջուկի պարունակում է նաև չեզոք մասնիկներ, որոնց անվանում են նեյտրոններ: Միջուկի պրոտոնների թվի և նեյտրոնների թվի գումարին անվանում են միջուկի զանգվածային թիվ: Միջուկի զանգվածային թիվը կարելի է որոշել Մենդելեևի աղյուսակից՝ կլորացնելով տրված տարրի հարաբերական ատոմային զանգվածը մինչև ամբողջ թիվ: Այսպիսով, ատոմի կենտրոնում դրական լիցք ունեցող միջուկն է, որը կազմված է պրոտոնից և նեյտրոնից, իսկ միջուկի շուրջը, եթե ատոմը չեզոք է, պտտվում են Էլեկտրոններ:
Ջավախքի հրաշքներ
Ջավախք մեկնումը սկսեց եկեղեցու բակից՝ Տիար Բլեյանի ելույթով: Տիար Բլեյանի ջերմ խոսքերով մենք սկսեցինք մեր ճանապարհը: Մինչև Վրաստանիսահման մենք ունեցանք կանգառ Գյումրիում, որտեղ կենտրոնում բոլորին ցույց տվեցինք մեր պարերը և շարժվեցինք առաջ:Սահմանը մենք անցանք առանց խնդիրների: Սահմանը անցնելուց հետո մենք անցանք մի քանի վայրերով: Սաիմ առաջին ճամփորդություն էր, որտեղ ես պետք է ապրեի տեղացիների տանը, բայց ինձ դուր եկավ, որովհետև դա նշանակում է նոր ծանոթություներ: Ես և Համբարձումը հանգրվանել էինք Տիրուհուենցտանը: Առաջին օրը մենք այնքան կլանված էինք խաղում, որ չէինք նկատել,որ ժամը արդեն 1-ն է։ Հաջորդ օրն ինձ ամենաշատըդուր եկավ, քանի որ մենք գնացել էինք Վարդձիա, այնտեղ շատ հետաքրքիր էր, մենք մեծ լեռան մեջ էինք, որի մեջ կայինշատ սենյակներ, ամեն սենյակից դու կարող էիր բարձրանալ կամ իջնել ուրիշ սենյակ, Վարձիայից հետո մենք շատ հոգնած էինք և այդ պատճառով գնացինք մեր ընտանիքների տները։ Հաջորդ օրը մենք երեկոյան գնացել էին մի ափի մոտ:Դիլիսկայի ապրողները մեզ համար անակնկալ էին պատրաստել: Մենք այնտեղ շատ լավ ժամանակ անցկացրեցինք,հաջորդ գիշերը ևս մենք հավաքվել էինք և լավ ժամանակ էինք անցկացում։ Դե ինչ, վերջին օրն էր, մենք մեր ընտանիքների տները լքելուց առաջ,իհարկե, հրավիրեցինք իրենց մեր տները, որից հետո իրար ջերմ-ջերմ հրաժեշտ տվեցինք և սկսեցինք վերադարձըՀայաստան։Շնորհակալություն Ընկեր Մարալին և Ընկեր Վարդուհուն այսպիսի հիանալի ճամփորդության համար։
Գնահատումը շատ սուբյեկտիվը հարց է, ես չեմ մտածում և չեմ սովորում գնահատականի համար, բայց կարծում եմ,որ ճիշտ չե, որ ուսուցիչները գնահատում են աշակերտին ըստ բլոգի կամ իր անունը ուղակի հիշելով, բայց համաձայն եմ որ գնահատակներ պետք է լինի, որովհետև այդ գնահատակաները օգնում են սովորողին ավել մեծ ջանքեր գործադրել,որ նա տեսնի իր բարձր գնահատակաները և ոգեվորվի ու սովորի դեպի լավը։ պետք է մի յուրահատուկ մոտեցում ձեռք բերվի, որ համ ուսուցիչներ համ աշակերտների համար լավ լինի, օրինակ՝ Ամերկյան համլսարաների նման այսիքն, լինի տառերով լինի աշակերտների մակարդակ, որը կհասկանան ուսուցիչները, օրինակ՝ լինեն այնպիսի աշակերտներ ովքեր շատ լավ են սովորում և շատ խելացի են ուղղակի նրանք ամաչում են, ես կարծում եմ որ ուսուցիչը սովորացնի ազատ խոսալ և նա շատ բարձր գնահատական կստանա, կան նաև այնպիսի աշակերտները որոնք ուղղակի չեն ուզզում սովորել, քանի որ ընկած են շրջապատի և իրենց հիմար ընկերների վրա, այդ պաճառով լինեն տարբեր մակարդակներ աշակերտների։
Պատժի ազդեցությունը
Միջին դպրոցի պատիժները շատ մեղմ են, որովհետև երբ սովորողը ուշանում է, նրան ուղղակի չեն թույլ տալիս նստել և նկատողություն են գրում, բայց դրանից հետո եթե սովորողը նորից ուշանում է, կանչում են նրա ծնողներին։Ես մտածում եմ, որ պետք է ուղղակի նկատողություն լինի, առաջին նկատողության դեպքում նա գնում է իր կազմակերպիչի մոտ և անցկացնում է երկար խոսակցություն, երբ ստանում է երկրորդ նկատողությունը, նա պետք է դպրոցի համար 30ր աշխատի, երրորդ նկատողության համար նրան դուրս են հանում դպրոցից։
Ընտրությամբ գործունեության-Քիմ-Ֆիզ
Մարզական ակումբ-Տենիս
Լրացուցիչ կրթություն դպրոցում-չեմ հաճախում
Լրացուցիչ կրթություն դպրոցից դուրս- Տարոն գեղագիտական դպրոց
Շուրջ տարյա նախագիծեր- ֆլեշմոբներ, թարգմանություններ մայրենիից
Գնահատակա´ն: Սևեռուն գաղափար և թերագնահատված գործիք: Բազմաթիվ գործոնների բազմակողմանի հաշվառում և թվային առանցքի պարզունակ շեշտադրում: Սառը հաշվարկ և զգացմունքների բևեռացում: Համագործակցության խթան և հակամարտության զսպանակ: Եվ այսպես շարունակ: Գնահատման դիալեկտիկա:
Բազմաձև գնահատման տեսակներից են.
Բանաձևային գնահատման (օրինակ` դասարանական առաջադրանքներ +/- տնային առաջադրանքներ +/- նախագծային գործունեություն +/- հետազոտական աշխատանք) կողմնակիցներին հաճախ թվում է, թե իրենք ընդգրկում են բոլոր անհրաժեշտ բաղկացուցիչները, բայց հենց հաճախ էլ բացակայում է առանցքային X-ը (X = արժեքային համակարգ կամ վերջինիս էութենական տարր, օրինակ` արդարություն կամ իրականության ընկալման տիրույթ):
Գնահատականն աղմկում է գնահատողի, երբեմն էլ` գնահատվողի, ինքնագնահատականի մասին: Իսկ ինչի՞ մասին է լռում սովորողի գնահատականը: Սովորողի գնահատականը լռում է իր մասին: Լուռ, բայց գործունյա է սովորողի գնահատականը տրված դասավանդողին:
1)դուք գնահատվելուց ինչ կուզենայիք, որ ուսուցիչը հաշվի առնի:
2)ինչպես է ձեզ վրա ազդում ցածր գնահատականը:
Անհատական ուսումնական պլան
.փետրվար-մայիս
Դասացուցակ http://middle.mskh.am/archives/7223
Ժամատաղտակ http://middle.mskh.am/%d5%a4%d5%a1%d5%bd%d5%a1%d6%81%d5%b8%d6%82%d6%81%d5%a1%d5%af/%d5%aa%d5%a1%d5%b4%d5%a1%d5%bf%d5%a1%d5%ad%d5%bf%d5%a1%d5%af
Ընտրությամբ գործունեության-անիմացիա քանդակ
Մարզական ակումբ- բասկետբոլ
Լրացուցիչ կրթություն դպրոցում-չեմ հաճախում
Լրացուցիչ կրթություն դպրոցից դուրս- նկարչություն
Շուրջ տարյա նախագիծեր- ֆլեշմոբներ, թարգմանություններ մայրենիից
Աշխատող-սովորող նախագծի մասնակից չեմ